Category Archives: Մայրենի

Ղ․ Աղայան․ Մեղուն ու մարդը

Ղ. Աղայան. Մեղուն ու մարդը

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

Ապերախտ-երախտիքը մոռացող, երախտամոռ։

Շերամ-մետաքսաթել հյուսող որդ, որը սնվում է թթենու տերևով։

Read more: Ղ․ Աղայան․ Մեղուն ու մարդը



Միլիոն տարի մեզանից հետո

Երբ ես լսում եմ թե ինչպես են ապրել միլիոն տարի մեզանից առաջ և հիմա տեսնում եմ թե մենք ինչպես ենք ապրում, արդեն պատկերացնում եմ թե ոնց են ապրելու մեզանից միլիոն տարի հետո։ Գիտությունը ավելի է զարգացած լինելու։ Համակարգչի օգնությամբ մարդիկ տանից կատարելու են իրենց բոլոր գործերը, գնումները։ Ապրելը ավելի հեշտ է դառնալու։



Կոչական

Առաջադրանքներ 

1.Մարդի՛կ, արևի նման նայեք աշխարհին: 

Գրիր այս նույն նախադասությունը՝ կոչականը  

դնելով մե՛կ վերջում, մե՛կ մեջտեղում: 

Արևի նման նայեք աշխարհին, մարդի՛կ։

Արևի նման նայեք, մարդի՛կ, աշխարհին։

Read more: Կոչական



«Կապույտ լուսացույցը»

1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:

Մարդիկ, էի,  թռչել,  ճանապարհի, քաջություն, հասցրեց, մինչև, խեղ

Մինջև անջատվելը լուսակիրը հասցրեծ մտածել. «Խեղջ մարդիք: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարի ազդանշանն եի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թրչել կիմանային: Կարող է նրանց քաջուցյունն էր քիչ»:

2.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և online բառարանի միջոցով բացատրի՛ր:

վահանակը-Փյուղ, փողիկ, զանակ

ամառանոց-Հով տեղ, ուր հանգստանում են ամառվա շոգերին

3.Քո կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։

Իմ կարծիքով  լույսերը կարմիր, դեղին ու կանաչ է, որովհետև  հասկանալի կլինի, որ կարմիրը չի կարելի անցնել, դեղինը պիտի պատրաստվել, իսկ կանաչը գնալ։

4. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը և նկարի՛ր:

Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

Read more: «Կապույտ լուսացույցը»



Ցուցահանդես վաճառք

Այսօր մենք մասնաքցել ենք ցուցահանդես վաճառքին ժամը 12։02։ Մենք շատ հետաքրքիր իրեր ու ձվիկներ էինք պատրաստել։ Մենք այնտեղ լիքը երգեցինք ու պարեցինք։ Մենք շատ հետաքրքիր բան ենք պատրաստել և այն է Ակլատիս պապիկին, մենք նրա գլխին դրել էիք 5 փետուր ու հանել էինք մեկ շաբաթ մինչեվ ուրբաթ, որովհետև մենք շաբաթ և կիրակի չենք գնում դպրոց և դրա համարել մենք դրել ենք 5 փետուր: Մեր դասարանը հավաքել է 30.100 դրամ:



Արկածներ դասամիջոցին

Մեր դպրոցում դասամիջոցները շատ հետաքրքիր ու զվարճալի են անցնում։ Մենք ընկերներով հավաքվում ենք միասին, ու սկսում ենք երգել ու պարել։ Հետո բաժանվում ենք թիմերի, բառեր ենք մտապահում, իսկ հետո գուշակում մեկս մյուսի բառերը։ Վերջում ինչ-որ բան ենք ուտում ու անցնում դասերին։



Բոլոր հրաշալի սխալները

«Բոլոր հրաշալի սխալները»

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով ինչո՞ւ էին Յուլիսիս Մաքոլին և Լայոնել Քեբոտը աշխարհի լավագույն ընկերները:
  2. Ի՞նչ է սխալը: Ինչպիսի՞ սխալներ են լինում:
  3. Ի՞նչ էր պատրաստվում անել Լայոնել Քեբոտը, որպեսզի իրեն խաղից վռնդող ու նեղացնող տղաները զղջան:
  4. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:

Լայոնելը խմելիս այնպիսի ձայն էր հանումինչպես բոլոր երեխաներըերբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

  • Ի՞նչ սխալ ես թույլ տվել, որի համար զղջացել ես:
  • Մի անգամ ես կոտրել եմ իմ մայրիկիս նոր գնած ծաղկամանը և խնդրել եմ քույրիկիս, որ ասի ինքն է կոտրել այդ ծաղկամանը։ Մայրիկս կռահել էր որ ես եմ կոտրել, բայց ձայն չէր հանել այնքան ժամանակ մինչև ես զղջացի իմ արածի համար և ներողություն խնդրեցի մայրիկիցս։


Ծառերի գանգատը

«Ծառերի գանգատը»

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը:

Անգութ-անխիղճ

Լուծ-ամուր փայտից սարքած երկար տափակավուն ձող

Սամի-լծի երկու ծայրերի զույգ անցքերից անցկացվող և եզան պարանոցը երկու կողմից գրկող փայտե զույգ ձողիկներից յուրաքանչյուրը:

Վանքեր-եկեղեցի

Կարասիք-տան մեջ եղած կայքը և տնային պիտույքի առարկաները:

Գութան-մետաղյա լայն խոփով երկրագործական գործիք՝ հողը հերկելու համար:

Հերկում-տրակտորով՝ գութանով հողը ճեղքել ու որոշ հաստությամբ շերտ շուռ տալ՝ ցանելու համար, վարել:

Read more: Ծառերի գանգատը



Ժողովորդական արվեստի թանգարան

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան, հիմնադրվել է 1978 թվականին։ Ներկայացնում է ինքնուս վարպետների ձեռքով ստեղծված աշխատանքներ։ Թանգարանի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Իրանում, 

Սիրիայում  և այլուր։ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն ունի մասնաճյուղ Դիլիջան քաղաքում։  Թանգարանում պահվում է ասեղնագործության, ժանեկագործության, քարիգործության,մետաղիգործության, փայտիգործության , գորգագործության ,կարպետագործության,խեցեգործության,գեղանկարչության։



Մեր բակի մասին

Մեր բակի գարունը շատ գեղեցիկ է։ Ծառերն ու ծաղիկները աճում են։ Ծիտիկները ծլվլում են։ Մեղուներն ծաղկից ծաղիկ են թռչում։ Մի օր ձյուն է գալիս ու արև։ Ես ու իմ քույրիկը դուրս ենք գալիս մեր բակ վահելում ենք այդ գեղեցիկ բնությունը։



Next page →
← Previous page