Category Archives: Ես և շրջակա աշխարհ

Ճանփորդություն դեպի Արզական

Արզական՝ գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 21 կմ հարավ-արևմուտք, Դալար գետի ափին, Ծաղկունյաց լեռների հարավային ստորոտին։ Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնցից մի քանիսը հանքային տաք աղբյուրներ են, ունեն բուժիչ նշանակություն։ Այստեղ հասունանում են խնձորը, քաղցրահամ տանձը, անուշահամ ծիրանը սալորը, դեղձը։ Ծաղկունյաց լեռների լանջերին տարածված են թխկենու, կաղնու, հացենու և այլ ծառատեսակ; Կենդանիների աշխարհի ներկայացուցիչներից են գայլը, արջը, նապաստակը, եղնիկը, աղվեսը, բազմազան է նաև թռչնաշխարհը։ Արզականի տարածքում կան մարմարի, օխրայի, խճաքարի, տիտանի շահագործվող հանքավայրեր, հանքային ջրեր և բազմաթիվ աղբյուրներ։ Գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Նեղուցի Սբ. Աստվածածին վանքը։

Նեղուցի վանք (կամ Նեղոսի վանքԱրզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի)

Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում, Արզական գյուղին նայող բլրի բացատի վրա, գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղին ավելի մոտ կա փոքր կոթողով մի այլ փոքր եկեղեցի։ Սուրբ Աստվածածին եկեղեցու երեք պատերը կանգուն են մնացել, մինչդեռ հարավային պատը փլուզված մնացել է։ Պատերին հանդիպում են փորագրություններ, որոնք վկայում են 13-րդ դարի մասին։



Ցտեսություն աշուն

Ցտեսություն, աշու՛ն մենք քեզ շատ կկարոտենք։ Շուտով ձմեռ է գալու, քանի որ դու հեռանում ես մեզանից ես ուզում եմ  այս բանաստեղծությունը նվիրեմ քեզ։

 

Մայրիկիս պես նախշուն ես,

Սիրուն քո տերևների գույներով

Ես քեզանով հիանում եմ,

Դու քո ժպիտով տերևաթափ ես անում,

Եվ նախշուն արև ես բերում մեզ։

 

Սիրով՝ Կատրինա Մարտիրոսյան



Սառույցի տունը



Տեղեկություն շների մասին

Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։ Շները սնվում են միսերով, ոսկորով։ Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում՝ շուրջ 12 հզ. տարի առաջ։Շներն ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն։ Լավ վազում և լողում են։Ապրում են 10–12 (16–17) տարի։ Շներին պահում են բներում, ցանացապատ վանդակներում, տներում։ Կան նաև թափառող շներ։



Թթուդրիկ

Բանջարեղենի   անվանում Քանակ             կգ Գինը (դրամ)
Կաղամբ    7   220
ծաղկակաղամբ    4   550
լոլիկ    4   300
Դափնու տերև    1 հատ   100
Գազար    3   350
Խոշոր աղ    1հատ    220
ներուխ    2 հատ   150
  պղպեղ    1 հատ   200
   Սամիթ    1 հատ   150
   Բազուկ    1 հատ   200
   սխտոր     400
 Սև հատիկավոր պղպեղ 1հատ 100

 



Տեղեկություն ջրվեժի մասին և ճանապարհը

 

Թափվող ջրի քանակով աշխարհում ամենահզորը Նիագարայի ջրվեժն է (համանուն գետի վրա) Հյուսիսային Ամերիկայում։ Բարձրությունը 50 մ է, լայնությունը՝ 1200 մ։ռաջինում թափվող ջրի քանակը վայրկյանում կազմում է 5900 մ3, իսկ ջրի աղմուկը լսվում է 25 կմ հեռավորությունից։ Գետի վերին հոսանքում է գտնվում աշխարհի ամենաբարձր՝ Անխել ջրվեժը (1054 մ, կոչվել է օդաչու Անխելի անունով, ով 1935 թ-ին հայտնաբերել է այն)։ Աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ։ Գահավիժելով նեղ կիրճը՝ Զամբեզի գետն իր ճանապարհը հարթում է ժայռերի միջով. 1855 թ-ին ջրվեժը հայտնագործել և Անգլիայի Վիկտորիա թագուհու անունով է կոչել անգլիացի ճանապարհորդ Դեյվիդ Լիվինգստոնը։

Խոշոր ջրվեժներից է Ռուսաստանի Իտուրուպ կղզում (Կուրիլյան կղզիներ) գտնվող Իլյա Մուրոմեց ջրվեժը, որի բարձրությունը 141 մ է։

 



Վարպետության դաս

Այսօր մեր դասարան Է եկել  Մարինայի հայրիկը։ Մենք նրա հետ փորձ ենք արել։ Մեզ հարկավոր է քացախ, սոդա, բաժակ և գուաշ: Այդ փորձի անունը Հրաբուխ է։ Այդ հրաբուխի միջից վեր բարձրացավ կարմիր փրփուր։ Իսկ հաջորդ փորձի համար պետք է դեղ, լուցկի, և սրճեփ։ Այդ Փորձի մեջ սև օձեր վեր  բարձրացավ։



Արև

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է:
Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը:
Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված
եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները,
և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:
Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ
ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և
գիշերը սարսափելի խավար չի լինում:

Read more: Արև



Մոլորակների հավաքույթը

Մի օր արեգակը  հավաքույթ էր կազմակերպել։ Նա իր շուրջն էր հավաքել մոլորակներին, որ նրանց հետաքրքիր պատմություն պատմի։ Մոլորակները հավաքվեցին, զբաղեցրեցին իրենց տեղերը և սկսեցին լսել պատմությունը։ Արեգակը սկսեց պատմել պատմությունը մեկ ժամ, երկու ժամ, սակայն այն չէր վերջանում։ Մոլորակները ձանձրույթից սկսեցին պտտվել արեգակի շուրջը։ Ահա այդպես նրանք մինչ այսօր պտտվում են Արեգակի շուրջը և լսում նրա պատմություները։

 



Աստղեր

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք
անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա
միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի
նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի
գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան
13
Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում
գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են
թվում:
Հարցեր և առաջադրանքներ

Read more: Աստղեր



Next page →