Monthly Archives: Հունիսի 2021

Ճամբարի առաջին շաբաթը

Մենք այս շաբաթ սկսեցինք ամառային ճամբարը։ Երկուշաբթի օրը դպրոցում նախապատրաստական աշխատանքները ավարտեցինք։ Հունիսի 1-ին առավոտյան մեզ հյուրասիրեցին պաղպաղակ, խաղացինք և պարեցինք։ Այնուհետև երկարօրյայի ժամանակ բակում ծիրանենու տակ նկարեցինք Հունիսի 1-ը։Հաջորդ օրը գնացել ենք Մայր դպրոց և հանդիպել տիկին Մարիետայի հետ։ Վերադարձանք դպրոց բակում խաղացինք։ Չորեքշաբթի և հինգշաբթի ամառային լողափում լողացինք առավոտյան և երկարօրյայի ժամանակ։ Այս շաբաթ գնացել ենք Պլանետարիում։ Շաբաթվա վերջին օրը բակում խաղացինք պղպջակով։



Ճամփորդություն 03․06․2021

Առավոտյան մենք գնացել էինք ճամփորդության մոլորակների աշխարհ՝ Պլանետարիում։ Մենք այնտեղ մուլտֆիլմ դիտեցինք, ծանոթացանք մոլորակների մասին։ Բակում նախաճաշեցինք, իսկ հետո ընկեր Մարիամի և ընկեր Մարգարիտայի հետ երգեր երգեցինք՝ Լորիկ, Էսօր ուրբաթ է, Սոնա յար երգերը։ Այնուհետև մենք տարբեր խաղեր խաղացինք և լուսանկարվեցինք։



Այսօրվա տպավորությունները

Այսօր մենք մեր դասարանի հետ գնացել էինք ոտքով Մայր դպրոց։ Մենք այնտեղի գրադարանում հանդիպեցինք և ծանոթացանք տիկին Մարիետայի հետ։ Նա մեզ ասեց, որ մեր հայոց լեզվի գրքերի հեղինակ-կազմողն է։ Գրադարանում գիրք ընթերցեցինք և նոթբուկի մեջ նկարեցինք մեր կարդացած հեքիաթի սիրելի հատվածը։ Մեր ճամբարային օրը շատ լավ անցավ։



Ովքեր էին ապրում Քաթհուլտում

Հիմա արդեն գիտես, թե ովքեր էին ապրում Քաթհուլտում՝ հայրիկ Անտոնը, մայրիկ Ալման, փոքրիկ Իդան, Ալֆրեդն ու Լինան: Նաև երկու ձի, մի զույգ եզ, ութ կով, երեք խոզ, տասը ոչխար, տասնհինգ հավ, մի աքլոր, նաև մի շուն ու կատու: Եվ, իհարկե, Էմիլը:

Լուծում

1+1+1+2+2+2+8+3+10+15+1+1+1=49

Պատասխան՝49 ապրող։