Category Archives: ճամբար

Ճամբարի առաջին օրը

Այսօր մեր դպրոցում սկսվել էր ճամբարի առաջին օրը։ Մենք մեր հետ պղպջակներ էինք բերել, որպեսզի տողանին փչենք մեր բերած պղպջակները։ Մենք կատարել ենք ֆիսկուլտ վազել ենք 2 շրջան և կատարել ենք վարժություններ։ Մենք պատրաստվում ենք ամսի 10-ին մի համերգ տանք։ Ես ու Միլլան մի խաղ ենք խաղալու իրար հետ։ Մենք փորձել ենք այսօր և շատ լավ է ստացվել մեզ մոտ այդ համերգը։ Իսկ հաջորդ մեր դասը Լողն է ես չեմ մասնակցել, որովհետև ես մի քիչ վատառողջ էի։ Բայց ես լողանալու տեղը փչում էի իմ բերած պղպջակը։ Իսկ հետո մենք գնացինք, որ դիտենք Բարոն մյունխհաուզենի արկածները մուլտֆիլմը և վերջում կարդացինք Բարոն մյունխհաուզենի արկածները գիրքը։ Այսքանը մեր հետաքրքիր ճամբարի առաջին օրվա մասին։



Ճամբարի երրորոդ շաբաթվա ամփոփում

Մենք այս շաբաթ hետաքրքիր օրեր ենք անցկացրել։ Երկուշաբթի մենք գրեցինք դդմի մասին հանելուկ և խնդիրներ։ Երեքշաբթի գնացինք սահադաշտ։ Չորեքշաբթի գրեցինք տեղեկություն դդմի մասին։ Հինգշաբթի պատրաստեցինք ղափամա և մեր բլոգներում գրեցինք ինչ է անhրաժեշտ ղափամայի համար։



Իմ տպավորությունների մասին

Մենք այսօր գնացել ենք Գեղասահքի մարզադպրոց: Մենք դպրոցից շարժվեցինք 10:30 և տեղ հասանք 10:50։ Սահադաշտը շատ մեծ էր և գեղեցիկ։ Այնտեղ մենք չմուշկներ հագանք և գնացինք սահելու։ Ինձ մոտ լավ չէր ստացվում և իմ ընկերուհի Միլլան օգնեց ինձ։ Երկու անգամ սայթաքելուց հետո ինձ մոտ ստացվեց սահել։ Ես շատ լավ օր ունեցա ընկերներիս և ուսուցչուհիներիս հետ։



Ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

Մենք այս շաբաթ ցանել ենք դդմասերմ։ Չորեքշաբթի գնացել ենք Մայր դպրոց և մասնակցել ենք մարզական ստուգատեսին։  Հինգշաբթի օրը մենք պետք է գնայինք Կոտայքի մարզ գյուղ Սևաբերդ դահուկ և սահնակ քշելու, բայց քանի որ ձնարբուքը փակել էր Սևաբերդի ճանապարհը մենք փոխեցինք ճանապարհը և գնացինք Ջրվեժի անտառապարկ։ Այնտեղ մենք շատ լավ օր անցկացրեցինք, սահնակ քշեցինք և ձնեմարդ պատրաստեցինք։ Այսքանը մեր հետաքրքիր ճամբարի երկրորդ շաբաթվա մասին։



Ճամփորդություն դեպի Ջրվեժի Անտառապարկ

Այսօր մենք գնացել ենք ճամփորդության։ Մենք պետք է գնայինք Կոտայքի մարզ գյուղ Սևաբերդ, բայց ձնարբուքը փակել էր ճանապարհը։ Այդ իսկ պատճառով մենք ճանապարից շեղվեցինք և այցելեցինք Ջրվեժի Անտառապարկ։ Մենք դպրոցից շարժվել ենք 10։10 և տեղ ենք հասել  11։09։ Այնտեղ շատ ձյուն կար, մենք սահնակով սահում էինք և ձնագնդիկ էինք խաղում։ Մենք աղջիկներով որոշեցինք ձնեմարդ պատրաստել։ Պատրաստելուց հետո նրա քթի փոխարեն դրեցինք շիշկա, իսկ աչքերի փոխարեն դրեցինք մանդարին։ Մենք  ավտոբուսի մեջ նախաճաշեցինք և տաք թեյ խմեցինք, որից հետո  շարժվեցինք դեպի դպրոց։ Այսքանն էր մեր ուրախ ու հետաքրքիր ճամփորդությունը։



Սևաբերդի ճանապարհ



Տեղեկություն սահնակի, դահուկի և չմուշքի մասին

Չմուշք

Առաջին չմուշքները պատրաստվել են ձիու, ոզան կամ եղջերուի ոտքի ոսկորներից և կաշվե փոկերով։ Ամբողջ աշխարհում հագնում են սարցադաշտերում կամ ջրի սառած մարմիների վրա սահելու համար կամ ջրի սառած մարմիների վրա սահելու համար և բազմաթիվ մարզաձևերում օգտակործվում են որպես կոշիկ այդ թվում՝ գեղասահքի տապօղակով հօկեյի, գնդակով հոկեյի, չմշկավազքի և երկար տարածության չմշկավազքի մարզաձևերում։

 

Դահուկ

Հնագետները և պատմաբանները կարծում են, որ առաջին դահուկները հայտնվել են Մ․ Թ․ Ա․ մի քանի տասնյակ հազար տարի առաջ։ Դահուկը պատրաստում էին ամուր փայտից։ Պարզվում է, որ մինչև 19-րդ դարի վերջը դահուկորդներն օգտագործում էին միայն մեկ փայտ։

 

Սահնակ

Սահնակները ամենահին տեղաշարժվելու միջոցներից են և համարվում են  տրանսպորտի ամենահին տեսակներից մեկը։ Պատմաբանները պնդում են, որ սահնակը հայտնագործվել է անիվից /ակից/ ավելի շուտ։

Ամենահին սահնակներ եղելեն  դեռևս  մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում ։Այն ժամանակ սահնակով տեղաշարժվել են: Սահնակները օգտագործվում էին ոչ միայն ձյանու սառույցի վրա, այլև ամռանը։ Առաջին սահնակաները հայտնվել են հյուսիսի ժողովուրդների մոտ, որոնք սահնակները օգտագործել դրանք սառցե լճերի վրայով շարժվելու համար:



Ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Ճամբարի առաջին օրը մենք կազմել ենք ջոկատ, մեր ջոկատի անունը Արծիվներ է։ Մենք ամսի 10-ից սկսել ենք նայել Քեռի Ֆեոդորը, շուն ու կատուն մուլտֆիլմը և կարդալ հեքիաթը։ Մուլտֆիլմը ունի քսաներկու մաս։ Մենք ամեն օր առաջին դասաժամին դիտում ենք մուլտֆիլմը և քննարկում։ Խաղացել ենք շատ խաղեր։ Դրանցից են Փազլը, ըկույզախաղեր, լեգո,այլ կերպիկ։

 



Հունվարյան ճամբարի չորրորդ օր․ Ազգային խաղեր

Այսօր մենք ընկեր Մարիամի և ընկեր Լուսինեի հետ խաղացել ենք ազգային խաղեր։ Մենք ընդամենը երեք խաղեր են խաղացել։ Առաջինը խաղը երգում էինք և ընթացքում պետք է ընկույզը ընկներ թասի մեջ, իսկ իմ ընկույզը ընկավ թասի մեջ։ Երկրորդը խաղը, պետք էր ընկույզները գլորել ընկերներիդ։ Ինձ շատ-շատ  ընկույզներ եկան և ամենավերջիը պետք է կտտացնել ընկույզը և նա  գլորվի առաջ։ Բայց ես չկարողացա, որովհետև իմ մատերը ցավաց։

 



Արծիվների ջոկատ