Monthly Archives: Հուլիսի 2022

Ճամբորդություն դեպի Արատես



Տեղեկություն Վայոց ձորի մասին

Վայոց ձորի մարզը զբաղեցնում է 2,308 կմ² տարածք (7-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Հյուսիսում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետությանը, հարավ-արևմուտքում՝ Սյունիքի մարզին, հարավային հատվածում՝ Նախիջևանին, իսկ    արևմուտքում՝ Արարատի մարզին։ Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնը Եղեգնաձոր համայնքն է (բնակչությունը՝ 7800 մարդ), որը հանդիսանում է նաև մարզի խոշորագույն քաղաքը։ Վարչատարածքային միավորի մյուս քաղաքային բնակավայրերն են Վայքն ու Ջերմուկը։ Ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 49 հազար մարդ, որը ճնշող մեծամասնությունը հայերն են (99 % և ավելի)։ Վայոց ձորը համարվում է Հայաստանի ամենաքիչ և ամենանոսր բնակեցված մարզը։

Read more: Տեղեկություն Վայոց ձորի մասին