Ճամբարի առաջին օրը

Այսօր մեր դպրոցում սկսվել էր ճամբարի առաջին օրը։ Մենք մեր հետ պղպջակներ էինք բերել, որպեսզի տողանին փչենք մեր բերած պղպջակները։ Մենք կատարել ենք ֆիսկուլտ վազել ենք 2 շրջան և կատարել ենք վարժություններ։ Մենք պատրաստվում ենք ամսի 10-ին մի համերգ տանք։ Ես ու Միլլան մի խաղ ենք խաղալու իրար հետ։ Մենք փորձել ենք այսօր և շատ լավ է ստացվել մեզ մոտ այդ համերգը։ Իսկ հաջորդ մեր դասը Լողն է ես չեմ մասնակցել, որովհետև ես մի քիչ վատառողջ էի։ Բայց ես լողանալու տեղը փչում էի իմ բերած պղպջակը։ Իսկ հետո մենք գնացինք, որ դիտենք Բարոն մյունխհաուզենի արկածները մուլտֆիլմը և վերջում կարդացինք Բարոն մյունխհաուզենի արկածները գիրքը։ Այսքանը մեր հետաքրքիր ճամբարի առաջին օրվա մասին։

 

About Կատրինա Մարտիրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով