Category Archives: ֆլեշմոբ

Մայրենի ֆլեշմոբ

1․ Ղազարոս Աղայանի «Ամիսներ և չորս եղանակ» բանաստեղծության մեջ ամսանունների տեղերը խառնվել են, փորձի՛ր  դասավորել։

Подпись отсутствует

Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը՝ երգում անուշակ։
Հունիսը՝ մեզ խոտ է տալիս,
Իսկ Հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը՝ տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։
2. Ամեն անգամ բառի մեջ մեկ տառ փոխելով՝ «քար»-ից ստացի՛ր «ջուր»։
քար-սար-սուր-ջուր
3. Առաջին, երկրորդ, երրորդ ծաղիկներից երկու, իսկ չորրորդ, հինգերորդ, վեցերորդ ծաղիկներից մեկական տառ վերցնելով՝ ստացի՛ր մայիսյան տոներից մեկի անվանումը։

Подпись отсутствует

Համբարձում
4. Բառերի մեջ թաքնված են կենդանիներ։ Գտի՛ր նրանց։

Подпись отсутствует

Արջ, գայլ, շուն, վագր, բադ
5. «Համբարձում» բառից «քամի՛ր» նոր բառեր։
Համ, բարձ, ձու, ամուր, բահ, հաբ, հուր, ամբար, մուր։
6. Գտի՛ր «ավելորդ» բառը։

Подпись отсутствует

Լուսին, թափանցիկ
7. Ծաղիկների անունները դասավորի՛ր այբբենական կարգով։

Подпись отсутствует

Անմոռուկ, արևածաղիկ, կակաչ, մանուշակ, մեխակ, յասաման, սուսամբար
8. Գրի՛ր մեկ բառով։

Подпись отсутствует

Թևավոր, ձայնավոր, բարևել, նվիրել, բալենի, ընկուզենի։
9. Դիտի՛ր տեսանյութը և լրացրո՛ւ երգի պակասող բառերը։

Подпись отсутствует

Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՛ն, ծաղիկ, ջա՛ն, ջան։
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՛ն, վիճակ, ջա՛ն,ջան։
Ծաղիկ ունեմ նարնջի,
Ջա՛ն, ծաղիկ, ջա՛ն, ջան։
Տղա, վար արի՛, փնջի,
Ջա՛ն, վիճակ, ջա՛ն, ջան։
10. Շարունակի՛ր և պատմի´ր ծաղկի մասին։ Կար-չկար մի ծաղիկ, անունը՝ ․․․
Կար-չկար մի ծաղիկ, անունը՝ մանուշակ։ Մանուշակը շատ փոքրիկ նուրբ մանուշակագույն թերթիկներով ծաղիկ էր։ Նա շատ անուշ հոտ ուներ, բոլորը սիրում էին նրան։