Category Archives: Մայրենի

Գարնան առավոտը

«Գարնան առավոտ»

Հարցեր և առաջադրանքներ։

1.Նկարի՛ր քո սիրելի քառատողը։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

2.Դուրս գրի՛ր գունավորած բառերը և գրի՛ր այդ բառերի հակառակ իմաստ ունեցող բառերը։

բարի-չար

բացվեց-փակվեց

բարակ-հաստ

եկավ-գնաց

աղջիկ-տղա

3.Նկարագրի՛ր գարնան առավոտը ըստ բանաստեղծության։

Բանաստեղծության մեջ արևը դուրս էր եկել, թռչունները վերդառնում էին, ծիլ ու ծաղիկ  ծաղկել էին, առուն  խոխոջում էր, քամին շընկշընկում էր։

  4.Նկարագրի՛ր գարնան առավոտը քո բառերով։ 

Գարուն եկավ, ես շատ ուրախացա։

Աքաղաղը ձայն էր տալիս։

Առվակի ձայնն էր լսվում։

Թռչուններն ծլվլալով գալիս են մեզ մոտ։

Դաշտերը լի են ծառերով ու ծաղիկներով։

5․Դուրս գրի՛ր երկվանք և եռավանկ բառեր։

Կռունկ, զանգեր, զարկին, անուշ, բացվեց, աշխարհք, հովտում, առուն, քամին, բարակ, եկավ,

երամ, կապած, Կաքավ, քարին ,կարդում, աղջիկ, հանդեր, ելան, ծաղկանց, բուրմունք, խոխոջում, շընկշընկում։



Հիշողություն Ղազարոս Աղայան

Հիշողություն

Ղազարոս Աղայան

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի ճյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:

Read more: Հիշողություն Ղազարոս Աղայան



էդիթ Պրինտնի մասին

«Էդիթ Պրինտ»հրատարակչություն Երևանում։ Հիմնվել է 1993 թվականին[1]։ Հրատարակչությունը տպագրում է հիմնականում հայերեն ուսումնական, ուսումնաօժանդակ, ուսումնամեթոդական, գեղարվեստական, մանկական գրքեր։ Հրատարակչությունը հրատարակում է նաև «Ուրախ գնացք» և «Իմ մոլորակը» ամսագրերը։

Հրատարակչության մատենաշարերն են՝ «Իմ գրադարանը», «Համաշխարհային գրականություն», «Հայ արվեստ», «Հայ դասական գրողներ»։

Հրատարակչությունն ունեցել է գրատների ցանց Արցախում և Հայաստանում։



Տնային աշխատանք 03.03.2022

Խնդիր 285

բ) Լուծում

1)420:6=70

2)70×2=140

3)420+140=560

Պատասխան՝ 560դրամ։

գ) Լուծում

1) 60:10=6 Հայկ

2) 6×4=24 Հայրիկ

Պատասխան՝ 24 տարեկան։
Read more: Տնային աշխատանք 03.03.2022



Գարուն բերող ծիծեռնակը

Մի անգամ ես խաղում էի Միլլայի հետ։ Մենք, որ խաղում էինք այդ օրը ձմռան վերջին օրն էր։ Ես ու Միլլան պատուհանից այն կողմ տեսանք մի սիրուն ծիծեռնակ է թռչում։ Նա թռչում էր ձախ ու աջ։ Ես ու Միլլան գնացինք, որ իմ մայրիկին ասենք։ Գնալուց մենք նայեցինք օրացույցին այնտեղ նշված էր ամսի մեկն էր։ Մենք հասկացանք, որ այս ծիծեռնակը գարուն բերող ծիծեռնակ էր։



Մայրենի 25․02․2022

1.Խառնված տառերը դասավորեք և բառեր ստացեք՝զլեու,ագռ, չիրգ, ղենսա, արկն:

Լեզու,գառ,գրիչ, սեղան, նկար։

Read more: Մայրենի 25․02․2022



Անխելք մարդը ․25․02․2022

«Անխելք մարդը»

1.Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով:

Աղջիկ, Աստված, գայլ, ծառ, մարդ։

2.Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին:

Գայլը շատ սոված էր խելացի և ուզում էր ուտել մարդուն։ Աղջիկը տխուր էր, որ չէր կարողանում ուրախանալ։ Ծառը շատ տխուր էր, որ չէր կարողանում աճել, որովհետև նրա տակ ոսկի կա։

Read more: Անխելք մարդը ․25․02․2022



Խոսող ձուկը

«Խոսող ձուկը»

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  2. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր:
  3. Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին: Նշի՛ր այդ հատվածը:
  4. Ինչպիսի՞ն էր ձուկը:
  5. Իսկ շալակատարը ինչպիսի՞ մարդ էր:
  6. Նշի՛ր վերջալույսը նկարագրող հատվածը, paint նկարչական ծրագրով նկարի՛ր այն և տեղադրի՛ր բլոգումդ:   Մարդ ու կին վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ի՞նչ պատասխան տան հրեշին, կամ ո՞վ գիտի՝ ինչ կհարցնի նա․ ո՞վ կիմանա հրեշի միտքը։                                                             
  7. Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր:                                                                                           Մի արևոտ օր ես խաղում էի ընկերներիս հետ երբ միամիտ ընկա ձկնորսի ուռկանը։ Երբ նա ինձ դուրս հանեց ես խեղդվում էի։ Բարի շալակատարը ինձ բաց թողեց, իր լավության համար ես որոշեցի որ պետք է գամ ու փրկեմ նրան հրեշի ձեռքից։
  8. Նամակ գրի՛ր ձկանը:
Սիրելի ձուկ ապրես, որ շալակատարին և կնոջը փրկեցիր հրեշից։ Դու շատ խելացի ես։ Ես քո համար անհանգստանում էի, որ շալակատարը կարող էր քեզ բաց չթողնել։ Շալակատարը շատ բարի մարդ էր և քեզ բաց թողեց։ Դու շատ ապրես խոսող ձկնիկ ջան։


Աշխատասեր Հուռին

Կար-չկար մի աշխատասեր Հուռի անունով մի աղջիկ կար։ Նա շատ էր սիրում աշխատել։ Մի օր նա գնում է գետի ափին և նրան գորտերը ասում են։ Սիրելի աշխատասեր Հուռի, որ խնդրեմ այս բամբակը կմանես։ Հուռին պատասխանում է։ Այո և խեղճ Հուռին միշտ նստած ուրիշների գործերն էր անում։

 



Ինչպես ենք դիտել Պոչատ Աղվեսը ներկայացումը

Մենք այսօր դասարանով գնացել էինք Հովհաննես Թումանյանի տիկնիկային թատրոն, դիտելու պոչատ աղվեսը։ Մենք դպրոցից շարժվել ենք ժամը 10։25։ Այդ թատրոնը տարբերվում էր հեքիաթից։ Ինձ այն պահը դուր եկավ, որ աղվեսը միշտ խառնում էր բառերը և նրան մենք ուղղում էինք։ Մենք հեքիաթի կեսից 10 րոպե հանգստացանք։ Եվ շարունակեցինք դիտել պոչատ աղվեսը։ Մենք քայլեցինք հրապարակում և հասանք դպրոց ժամը 12։45։ Այսքանը մեր ճանփորդության մասին։



Next page →
← Previous page