Category Archives: մարմնամարզություն

Արևելյան դպրոցում

Մենք այսօր ինքնագլորով  Արևելյան դպրոց էինք գնում մարզական խաղեր խաղալու։  Ընկեր Նելլի դասարանի 2․2 սովորողների հետ խաղացինք մարզախաղեր։ Օգտագործեցինք օղակ, գնդակ, պարան։ Շատ հետաքրքիր էր խաղալ այլ դպրոցի սովորողների հետ միասնական խաղեր։ Վերջում հաղթեց ընկերասիրությունը։ Մեծ ոգևորությամբ վերադարձանք դպրոց, որ նշենք մեր դասընկեր Արսենի ծննդյան տոնը։ Բարեմաղթանքներ ասեցինք նրան և համտեսեցինք համեղ կեքսեր։ Օրը շատ հետաքրքիր սկսվեց և ուրախ ավարտվեց։