Category Archives: Ամառային ճամբար

Ճամբարի առաջին շաբաթը

Մենք այս շաբաթ սկսեցինք ամառային ճամբարը։ Երկուշաբթի օրը դպրոցում նախապատրաստական աշխատանքները ավարտեցինք։ Հունիսի 1-ին առավոտյան մեզ հյուրասիրեցին պաղպաղակ, խաղացինք և պարեցինք։ Այնուհետև երկարօրյայի ժամանակ բակում ծիրանենու տակ նկարեցինք Հունիսի 1-ը։Հաջորդ օրը գնացել ենք Մայր դպրոց և հանդիպել տիկին Մարիետայի հետ։ Վերադարձանք դպրոց բակում խաղացինք։ Չորեքշաբթի և հինգշաբթի ամառային լողափում լողացինք առավոտյան և երկարօրյայի ժամանակ։ Այս շաբաթ գնացել ենք Պլանետարիում։ Շաբաթվա վերջին օրը բակում խաղացինք պղպջակով։



Ամառային ճամբար 31․05․2021

Մենք այսօր մեր դասարանի հետ առաջին ժամին երգել ենք ընկեր Մարիամի հետ։ Մեզ հետ երգեցին նաև երրորդ դասարանի ճամբարականները։ Իսկ երկրորդ ժամը մաթեմատիկա։ Հետո երրորդ ժամը մայրենի լեզու, իսկ ամենավերջին չորրորդ ժամը մեր բերած խաղերը խաղացինք դասարանում։ Երկարօրյայի ժամանակ ընկեր Լուսինեն մեզ դպրոցի բակի թթենու ծառի սև թութը հյուրասիրեց։ Ճամբարային առաջին օրը շատ հետաքրքիր անցավ դպրոցում։