Category Archives: ստուգատեսններ

Բանավոր մաթեմատիկայի ստուգատես

Այսօր մենք ունեցել ենք բանավոր մաթեմատիկայի ստուգատես։ Մեր դասարանից մասնակցում էին Լուսինեն, Մարիան, Եվան, Տրդատը և ես։ Մենք միայնակ չէինք մեզ հետ էին եկել ընկեր Սեդայի դասարանը և ընկեր Մարգարիտայի դասարանը։ Մենք երբ հասանք Հյուսիսային դպրոց-պարտեզ մենք բաժանվեցինք 21 մասի, որպիսզի հավասար տերբեր բաներ անենք։ Հյուսիսային դպրոց-պարտեզի ընկեր Լուսինեն շատ հետաքրքիր խաղեր էր պատրաստել մեզ համար։ Առաջին խաղը թվանշաններով էր, երկրորդ խաղը դրոշակներով և երրորդ խաղնել լուցկու հատիկներով էր։ Ինձ ընկեր Լուսինեն ասաց, որ մենք ստացել ենք 10։ Իսկ հետո մենք շատ ուրախ վերադարձանք դպրոց։