Category Archives: Ուսումնական գարուն
Շառլ Պերո/ Կախարդուհին
Ժամանակով մի գոռոզ ու չար կին էր ապրում: Նա երկու աղջիկ ուներ: Մեծը և բնավորությամբ, և արտաքինով նման էր մորը: Փոքրը, ընդհակառակը, հորն էր նման՝ բարի ու պարկեշտ: Բացի այդ էլ՝ չտեսնված գեղեցիկ էր։ Մայրը գժի պես սիրում էր մեծ աղջկան, իսկ փոքրին ատում էր: Մեծին խնամում էր, ծառայում, ինչպես որ կծառայեն իշխանուհուն, իսկ փոքրին ստիպում էր գիշեր ու զօր աշխատել, նույնիսկ պատվիրում էր ճաշը խոհանոցում ուտել: Աղջիկը օրական 2 անգամ պարտավոր էր գնալ հեռու աղբյուրից ջուր բերել սափորով: Մի անգամ աղբյուրի մոտ մի աղքատ պառավ մոտեցավ նրան և ջուր խնդրեց: Աղջիկը ողողեց սափորը, ջուր լցրեց ու տվեց նրան: Եվ դեռ սափորի տակից էլ բռնած պահում էր, որ պառավի համար հեշտ ու հարմար լինի: Պառավը ջուրը խմեց ու ասաց.
— Դու շատ բարի ու պարկեշտ աղջիկ ես: Քո բարության ու պարկեշտության համար ես քեզ նվեր կտամ:
Իրականում պառավը կախարդ էր: Նա դիտմամբ է աղքատի շորեր հագել, որ փորձի աղջկան:
— Այսուհետ ամեն խոսք ասելիս,- շարունակեց կախարդը,- քո բերանից վարդ կամ թանկարժեք քարեր կթափվեն:
(Կախարդուհի) հեքիաթը
Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):
Ես կարդացել եմ (Կախարդուհի) հեքիաթը ։
Հարցեր
1․ Վերնագիրը Կախարդուհի
2․ Հեղինակի անունը (Շառլ Պերո)