Monthly Archives: Հունվարի 2022

Տեղեկություն աչքի մասին

Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մոտավորապես 90 %-ն ընկալվում է տեսողությամբ ։ Տեսողության շնորհիվ մարդը տարբերում է շրջապատի առարկաները, երևույթները, ընկալում սեփական մարմինը։ Տեսողությունն առաջնակարգ դեր ունի արտաքին աշխարհի իմացության մեջ։ Հազարավոր տարիների ընթացքում կուտակված փորձը սերունդներին է փոխանցված գրքերի, գրավոր խոսքի միջոցով։ Տեսողության մարդը սովորում է գրել և կարդալ։ Տեսողությունը հսկայական դեր ունի աշխատանքային գործունեության ընթացքում։ Մարդու աչքը կարող է տարբերակել 10 միլիոն գույն։ Ակնագունդն ունի մի քանի թաղանթ, արտաքինը՝ սպիտակուցային թաղանթը (սպիտապատյան, կարծրաթաղանթ), սպիտակ անթափանց հյուսվածք է, որն աչքի առաջային մասում վերածվում է թափանցիկ եղջորաթաղանթի։



Ճամբարի երրորոդ շաբաթվա ամփոփում

Մենք այս շաբաթ hետաքրքիր օրեր ենք անցկացրել։ Երկուշաբթի մենք գրեցինք դդմի մասին հանելուկ և խնդիրներ։ Երեքշաբթի գնացինք սահադաշտ։ Չորեքշաբթի գրեցինք տեղեկություն դդմի մասին։ Հինգշաբթի պատրաստեցինք ղափամա և մեր բլոգներում գրեցինք ինչ է անhրաժեշտ ղափամայի համար։



Մաթեմատիկա 31․01․2022

Գտիր այն թիվը և գունավորի՛ր, որի միավորը 4 է, տասնավորը 2 անգամ մեծ է միավորից, հազարավորը 0։

7038     3708     4807    7032,  50784Read more: Մաթեմատիկա 31․01․2022



Ղափամա

Ղափամա պատրաստելու համար անրաժեշտ է՝

Կլոր, սիրուն դդում

Չիր

Չամիչ

բրինձ

Մեղր

Յուղ

Ընկույզ

Պատրաստման եղանակը՝

Դդումի վերևի մասը կտրում են աստղածաղիկի նման, մաքրում ենք դդմի միջի սերմերը։

Կտրատում ենք չիրը, ընկույզը։  Թավայի մեջ դնում ենք կարագը վրան լցնում կտրտած չիրը, ընկոույզ և չամիչը։ Այս ամենը տապակում ենք։ Առանձին կաթսայի մեջ եփում ենք մաքրած բրինձը։

Դդումի մեջ պատերի վրա քսում ենք մեղր։  Շերտերով լցնում ենք խաշած բրինձը և տապակած չիր ու չամիչ։ Այս ամենը լցնելուց հետո, վրան դնում ենք կարագ և մեղր։ Հետո բերանը փակում ենք և դնում ենք ջեռոց։ Եփում ենք 180 աստիճան ջերմաստիճանի տակ, 4 ժամ

 



Ղափամա

Հեյ, ջան, ղափամա,Համով, հոտով ղափամա,Հեյ, ջան, ղափամա,Մեղրը մեջը ղափամա,Հեյ, ջան, ղափամա,Յուղը մեջը ղափամա,Հեյ, ջան, ղափամա,Մեջը չամիչ, ղափամա,Հեյ, ջան, ղափամա,Մեջը բրինձ, ղափամա:Հեյ, ջան, ղափամա,Համով, հոտով ղափամա,Ջա՜ն, հեյ ջան, հեյ ջան, հեյ ջան:

 

Ասիկներ

Կլորիկ ու թմբլիկ եմ,Կարմիր, համով քաղցրիկ եմ,Կա՞ ինձ նման սիրունիկը:— Չկա՜, չկա՜, չկա՜:

Ալ խնձորի իմ դդում,Շեկ շլորի իմ դդում,Կանաչ թզնի իմ դդում,Կարմիր նռնի իմ դդում:

Մեր դդումը խաս դդում է,Ջրի միջի թաս դդում է,Էսպես դդում ո՞վ ունի,Շորերով շապիկ ունի,Մարգրտով կոշիկ ունի,Դեմը ղափամա ունի:



Տեղեկություն դդմի մասին

Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է։  Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։  Օգտագործում են սննդի մեջ: Այն 4000-6000 տարի աճել է Մեքսիկայում, Բելիզում, Գվատեմալայում և Պերուում, հետագայում տարածվել է Բոլիվիայի, Էկվադորի, Պանամայի, Պուերտո Ռիկոյի և Վենեսուելայի մշակովի բույսերի ցանկում։ Տերևները աճում են 20-30 սանտիմետր։ Դդումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են որպես սնունդ։ 



Իմ տպավորությունների մասին

Մենք այսօր գնացել ենք Գեղասահքի մարզադպրոց: Մենք դպրոցից շարժվեցինք 10:30 և տեղ հասանք 10:50։ Սահադաշտը շատ մեծ էր և գեղեցիկ։ Այնտեղ մենք չմուշկներ հագանք և գնացինք սահելու։ Ինձ մոտ լավ չէր ստացվում և իմ ընկերուհի Միլլան օգնեց ինձ։ Երկու անգամ սայթաքելուց հետո ինձ մոտ ստացվեց սահել։ Ես շատ լավ օր ունեցա ընկերներիս և ուսուցչուհիներիս հետ։



Մոլորված դդումը

Կար-չկար մի դդում կար։ Մի օր դդումը մոլորվել էր բանջարանոցում։ Նա գլորվել էր և հայտնվել էր կաղամբի մարգում, զարմացած նայեց շուրջը և տեսավ իրեն անծանոթ բանջարեղեններին։ Նա ծանոթացավ նրանց հետ և նույնիսկ ընկերացավ սմբուկի ու լոլիկի հետ։ Բանջարեղենները սիրով ընդունեցին նրան և ասացին, որ կարող է մնալ իրենց մոտ։ Դդումը այդ օրվանից սկսեց ապրել իր նոր ընկերների հետ։



Դդմի մասին 2 խնդիր

1․ Անին ունի 9 դդում, իսկ Արթուրը ունի 3 անգամ շատ դդում։ Քանի՞ դդում ունեն մասին։

Լուծում

1) 9×3=27 Արթուր

2) 27+9=36 դդում

Պատասխան՝ 36 դդում։

 

2․ Մանեն ուներ 15 դդում, իսկ Վահեն 3 անգամ քիչ։ Քանի՞ դդում ունեն միասին։

Լուծում

1)15։3=5 Վահե

2) 15+5=20 դդում

Պատասխան՝ 20 դդում։



Ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

Մենք այս շաբաթ ցանել ենք դդմասերմ։ Չորեքշաբթի գնացել ենք Մայր դպրոց և մասնակցել ենք մարզական ստուգատեսին։  Հինգշաբթի օրը մենք պետք է գնայինք Կոտայքի մարզ գյուղ Սևաբերդ դահուկ և սահնակ քշելու, բայց քանի որ ձնարբուքը փակել էր Սևաբերդի ճանապարհը մենք փոխեցինք ճանապարհը և գնացինք Ջրվեժի անտառապարկ։ Այնտեղ մենք շատ լավ օր անցկացրեցինք, սահնակ քշեցինք և ձնեմարդ պատրաստեցինք։ Այսքանը մեր հետաքրքիր ճամբարի երկրորդ շաբաթվա մասին։



Next page →