Ճամփորդություն դեպի Ջրվեժի Անտառապարկ
20 Հունվարի, 2022
Այսօր մենք գնացել ենք ճամփորդության։ Մենք պետք է գնայինք Կոտայքի մարզ գյուղ Սևաբերդ, բայց ձնարբուքը փակել էր ճանապարհը։ Այդ իսկ պատճառով մենք ճանապարից շեղվեցինք և այցելեցինք Ջրվեժի Անտառապարկ։ Մենք դպրոցից շարժվել ենք 10։10 և տեղ ենք հասել 11։09։ Այնտեղ շատ ձյուն կար, մենք սահնակով սահում էինք և ձնագնդիկ էինք խաղում։ Մենք աղջիկներով որոշեցինք ձնեմարդ պատրաստել։ Պատրաստելուց հետո նրա քթի փոխարեն դրեցինք շիշկա, իսկ աչքերի փոխարեն դրեցինք մանդարին։ Մենք ավտոբուսի մեջ նախաճաշեցինք և տաք թեյ խմեցինք, որից հետո շարժվեցինք դեպի դպրոց։ Այսքանն էր մեր ուրախ ու հետաքրքիր ճամփորդությունը։