Daily Archives: 26 Հունվարի, 2022

Ղափամա

Հեյ, ջան, ղափամա,Համով, հոտով ղափամա,Հեյ, ջան, ղափամա,Մեղրը մեջը ղափամա,Հեյ, ջան, ղափամա,Յուղը մեջը ղափամա,Հեյ, ջան, ղափամա,Մեջը չամիչ, ղափամա,Հեյ, ջան, ղափամա,Մեջը բրինձ, ղափամա:Հեյ, ջան, ղափամա,Համով, հոտով ղափամա,Ջա՜ն, հեյ ջան, հեյ ջան, հեյ ջան:

 

Ասիկներ

Կլորիկ ու թմբլիկ եմ,Կարմիր, համով քաղցրիկ եմ,Կա՞ ինձ նման սիրունիկը:— Չկա՜, չկա՜, չկա՜:

Ալ խնձորի իմ դդում,Շեկ շլորի իմ դդում,Կանաչ թզնի իմ դդում,Կարմիր նռնի իմ դդում:

Մեր դդումը խաս դդում է,Ջրի միջի թաս դդում է,Էսպես դդում ո՞վ ունի,Շորերով շապիկ ունի,Մարգրտով կոշիկ ունի,Դեմը ղափամա ունի:



Տեղեկություն դդմի մասին

Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է։  Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։  Օգտագործում են սննդի մեջ: Այն 4000-6000 տարի աճել է Մեքսիկայում, Բելիզում, Գվատեմալայում և Պերուում, հետագայում տարածվել է Բոլիվիայի, Էկվադորի, Պանամայի, Պուերտո Ռիկոյի և Վենեսուելայի մշակովի բույսերի ցանկում։ Տերևները աճում են 20-30 սանտիմետր։ Դդումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են որպես սնունդ։