Daily Archives: 19 Հոկտեմբերի, 2021

Домашняя работа 18.10.2021

Мама моей мамы – моя бабушка.
Папа моего папы – мой дедушка.
 Mоя тётя — сестра моей мамы.
 Моя сестра — дочь моей мамы.
Я мальчик. Я сын папы и мамы.
Я внук бабушки и дедушки, a моя сестра их внучка.
 Я брат моей сестры.
Я девочка. Я дочь папы и мамы.
Мама и папа мои родители.
Я, сестра, мама, папа, бабушка и дедушка – это вся моя семья .


Մկների ժողովը 19․10․2021

Մկների ժողովը                                                 Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր Մկստան
Կատվի ձեռից լկստան:
Գզիրն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Ջահել, ահել գեղովի,
Ջոջերին ջոկ տեղովի
Կանչեց, բերեց ժողովի`
Թե ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը,
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին.
— Լսե’ք, մկնե’ր ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի…
Սովն է չոքել դռանը,
Ա~խ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը,
Ցավն էլ ունի իր դեղը…
Ա~յ, բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է’, զանգը ո՞վ կախ անի.-Ալո, դո’ւ:
— Ալո՞ն տանի:
— Բալո, դո’ւ:
— Բալո՞ն կախե:
— Չալո, դո’ւ:
— Չալոն կա’ղ է:
— Մստո, դո’ւ:
— Մստոն կարճ է:
— Փոստո, դո’ւ:
— Էդ էլ խի՞ղճ է:
— Համբո, դո’ւ:
— Ես տկար եմ
— Չամբո, դո’ւ:
— Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
— Բստոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
— Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՛նչ Բտո, ի՛նչ Ֆստան,-
Ճստաց Բստոն ճստճստան:
— Լռի, հանդուգն,
Կոտորվե’ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

Read more: Մկների ժողովը 19․10․2021



Տեղեկություն բուսաբանական այգու մասին

 

Այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։ Այգին հանդիսանում է նաև յուրահատուկ ռեկրեացիոն օջախ` մայրաքաղաքի և հանրապետության բնակչության համար։ Նշված խումբ բուսատեսակների գիտական հավաքածուների ստեղծումը բուսաբանական այգիներում և դրանց էկոլոգիական հարմարողականության բացահայտումը  պայմաններում ունի չափազանց կարևոր գիտական և գործնական նշանակություն։



Դեպի բուսաբանական այգի