Daily Archives: 7 Հոկտեմբերի, 2021

Վարպետության դաս

Այսօր մեր դասարան Է եկել  Մարինայի հայրիկը։ Մենք նրա հետ փորձ ենք արել։ Մեզ հարկավոր է քացախ, սոդա, բաժակ և գուաշ: Այդ փորձի անունը Հրաբուխ է։ Այդ հրաբուխի միջից վեր բարձրացավ կարմիր փրփուր։ Իսկ հաջորդ փորձի համար պետք է դեղ, լուցկի, և սրճեփ։ Այդ Փորձի մեջ սև օձեր վեր  բարձրացավ։



Արև

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է:
Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը:
Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված
եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները,
և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:
Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ
ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և
գիշերը սարսափելի խավար չի լինում:

Read more: Արև