Daily Archives: 12 Մայիսի, 2022

My Schedule

Monday

1.P. E.

2.Russian

3.Mathematics

4.Armenian

5.Surroundings and me

Read more: My Schedule



Մաթեմատիկա 11․05․2022

1.Շարունակի՛ր։

200, 400, 600,  800, 1000, 1200

340, 380,  420,  460, 500, 540

490, 530, 570,  610, 650, 690

123, 234,  345, 456, 567, 678

987, 876,  765, 654, 543, 432

Read more: Մաթեմատիկա 11․05․2022



Այց Արևելյան դպրոց-պարտեզ, բնագիտական փորձեր

Այսօր մենք ընկեր Գոհարի հետ ժամը 11։35 դուրս ենք եկել դպրոցից և այցելել ենք Արևելյան դպրոց-պարտեզ, այնտեղ մեզ դիմավորել է ընկեր Անահիտը։ Մենք կատարել ենք 2-հատ փորձ։ Առաջինի համար մեզ պետք էր թափանցիկ տարա, ջուր, քացախ և պերեկիս։ Ջուրը լցրեցինք տարայի մեջ և վրան ավելացրեցինք պերեկիս ջուրը միանգամից փոխվեց դարձավ մանուշակագույն, հետո ավելացրեցինք քացախը ջուրը նորից սպիտակեց բայց դարձավ գազավորված։ Երկրորդ փորձի համար մեզ պետք էր փուչիկ։ Մենք իմացանք, որ փչած փուչիկը եթե պահենք կրակի վրա կպայթի, բայց եթե փուչիկը ջրով լցված լինի չի պայթի։ Մեզ համար շատ հետաքրքիր անցավ և մենք բարձր տրամադրությամբ վերադարձանք դպրոց։



Սովորող-սովորեցնող նախագիծը՝ բլոգավարությունը 2-րդ դասարանում

Այսօր մենք 2-րդ դասարանի աշակերտներին սովորեցրել ենք բլոգավարություն։ Մենք նրանց մեր բլոգներն ենք ցույց տվել։ Մեր դասարանի Ֆլորան ցույց է տվել թե ոնց նոր գրառում կատարել և նկարը ոնց դնել մեր գրավոր աշխատանքի տակ։ Իմ բլոգը ներկայացրել է Վաղարշակը, որովհետև ընկեր Գոհարն է տենց ասել։ Հուսով եմ, որ նրանց համար հետաքրքիր էր մեր անցկացրած դասը։



Վարպետության դաս Լուսանկարչություն

Այսօր մեզ մոտ էր եկել մեր դասարանի Շաքեի մայրիկը։ Նա անցկացնում էր վարպետության դաս լուսանկարչության մասին։ Նա մեզ սովորեցրեց թե ինչպես պետք է աշխատել ֆոտոխցիկով, թե ինչ է ոսկեհատումը երբ պատկերացնում ես, որ նկարը բաժանված է 9 մասի։ Մենք միասին բակում գեղեցիկ տեսարաններ լուսանկարեցինք։