Ձյուն Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

 

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

 

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

1.Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն

Ծաղիկները մտել են քուն։

2.Ի՞նչն էր ծաղիկների անկողինը:

Հողն է նրանց անկողին:

3.Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ։

4.Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:

Այն ի՞նչն է, ինչը,

Մեծ փաթիլով գալիս է

Ջրի տեսքով գնում է։

5.Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին:

Ձյունը դա ձմռանն  է գալիս։  Փափուկ ճերմակ փաթիլներ են, որ թափվում են  երկնքից։ Երեխաները ձյունը շատ են սիրում, որովհետև խաղում են, ձնեմարդ են պատրաստում, սահնակ ու դահուկ են քշում։

6.Պատմի՛ր ծաղիկների մասին:

Ծաղիկնները շատ նուրբ էին, նրանք ձմռան ցրտից պաշտպանվելու համար քուն էին մտել տաքուկ հողում։

7.Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:

Դանդաղ իջնող փաթիլները։

 

About Կատրինա Մարտիրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով