Category Archives: Ես և շրջակա աշխարհ

Ինչու՞ է երկինքը կապույտ

Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերեւ՝ երկինքը ծովի պես կապույտ է երեւում, եւ մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն, ճիշտ ժամանակն է իմանալու. ինչո՞ւ է երկինքը կապույտ։
Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ, մասամբ նաեւ ջուր եւ անտեսանելի 7 մանրէներ։ Երբ արեւն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր երանգներ է ստանում՝ սպիտակից մինչեւ կարմիր, կարմիրից էլ մինչեւ նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն. . .
Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ եւ երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։
Պարզվում է, որ արեւի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերեւում։ Իսկ երբ արեւը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիճում է լուսնին՝ երկինքը սև է երեւում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արեւի պես ճառագայթներ արձակել:

Հարցեր և առաջադրանքներ

Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Բազմաթիվ-թվով շատ,
Ի՞նչ է պարունակում օդը, որը մենք շնչում ենք:
Թթվածին, ազոտ, ածխաթթու գազ, մասամբ նաև ջուր և անտեսանելի 7 մանրէներ։
Ի՞նչ կուզեիր, որ երկնքից թափվեր:
Կուզեի երկնքից շատ պաղպաղակ և կոնֆետներ թափվեր։
Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞ւ է երկինքը կապույտ:
Երկնքին կապույտ գույն է տալիս ջրի արտացոլանքը։



Տեղեկություն պինգվիների մասին

Այն ժամանակ հանդիսավոր առիթներով տղամարդիկ հենց այդպես էին հագնվում։ Գիտնականներն հատուկ գալիս էին խստաշունչ Անտարկտիդա՝ իմանալու, թե ինչով են սնվում այդ թռչունները, ինչպես են ձագեր հանում, ինչպես են դիմանում ահավոր սառնամանիքներին։ Պինգվինի մարմինը նման է պոչամսին հենված հրթիռի.լողաթաղանթով ոտքերն ու սեպաձև կարճ պոչն ասես հրթիռի երեք հենարաններն լինեն։ Մարմնի և թևերի փետուրները մուգ կապույտ են, մեջքին՝ արծաթափայլ երանգով, իսկ փորի վրա կուրացուցիչ սպիտակ են։ Գլուխը սև է, իսկ գլխի և պարանոցի կողքերին նարնջաոսկեգույն գեղեցիկ նախշեր կան։



Տեղեկություն ոզնիների մասին

 

Հայտնի է ոզնիների 20 տեսակ, ոզնիները ունեն փշեր։ Ոզնիները նաև սունկ են տանում, խաղող և այլն։ Սովորական ոզնիների մարմնի երկարությունը 20-25 սմ է, նրա փորի մորթին գորշ է։ Ոզնիների ձագերը կույր են ծնվում, իսկ 16 օր հետո բացվում են աչքերը և ձագերը սկսում են տեսնել։ Նրանք օգտակար են,Սնվում են միջատներով և մրգերով։



Տեղեկություն կապիկի մասին

Տեղեկություն  կապիկի մասին

 

Կապիկները բաժանվում են երկու խմբի՝ լայնաքթեր և նեղքթեր։  Կապիկների մարմնի երկարությունը մինչև 2մ է,կենդանի զանգվածը՝ 400գ-ից մինչև 180կգ։ Տեսողությունը և լսողությունը լավ են զարգացած։ Նրանք ցերեկային կյանք են վարում և ապրում են ծառերի վրա։ Ուտում են պտուղներ, տերևներ, միջատներ, թռչունների ձվեր։ Կապիկների գլխավոր թշնամիներն են օձերը, գիշատիչ թռչունները, կոկորդիլոսներն ու հովազները։



← Previous page