Daily Archives: 15 Դեկտեմբերի, 2021

14․12․2021 Բանավոր մաթեմատիկա

1.Ճանապարհի երկայնքով, իրարից հավասար հեռվորության վրա տեղադրված են 9 դրոշակ: Մրջյունը սկսելով առաջին դրոշակի մոտից, 3-րդ դրոշակի մոտ հասնում է 1րոպե հետո: Նույն արագությամբ շարունակելու դեպքում, նա քանի՞ րոպեում կանցնի ամբողջ ճանապարհը:
Լուծում
9։3=3
Պատասխան՝ 3րոպե։
2.Զինվորները շարք կանգնեցին միմյանցից մեկ մետր հեռավորության վրա: Ստացվեվ 9-ը մետր երկարությամբ շարք: Քանի՞ զինվոր կար։
Պատասխան՝ 9մետրի վրա կարող է կանգնել 10զինվոր։
3․Կարենը 4-երով (4, 8, 12…) հաշվեց մինչև 60-ը, իսկ Գեղամը՝ 3-երով: Ո՞ր թվերը երկուսի մոտ էլ կան:
Կարեն- 4,8,12,16,20,24,28,32,36,40,44,48,52,56,60։
Գեղամ- 3,6,9,12,15,18,21,24,27,30,33,36,39,42,45,48,51,54,57,60։
Պատասխան՝  12,24,36,48,60։


Հեքիաթ բախտը բերելու մասին։

Մի անտառ կար: Այդ անտառում իրար կողքի երկու ծառեր էին  աճում` ջահե~լ, սիրո~ւն: Երեկոները նրանք բախտի մասին էին փսփսում:
-Ես որ մեծանամ, բարձր ու մեծ ծառ եմ դառնալու,- ասում էր նրանցից մեկը,- թռչունները կապրեն իմ ճյուղերի մեջ: Բոլորը կհանգստանան իմ ստվերի տակ: Արևի շողերին և առավոտվա հովիկին առաջինը ես կդիմավորեմ: Մի քանի տարի հետո իմ տակ աճած ծառիկները կշրջապատեն ինձ: Նրանք փոքրիկ ու հրաշալի ծառեր կդառնան:
-Չէ~,_ասում է մյուսը,- աճել-մեծանալը  էնքան էլ լավ բան չի: Ձմռանը ցուրտն է ծեծում, ամռանն արևն է վառում:   Ամբողջ օրն էլ  արմատներդ  պիտի աշխատեցնես, որ տերևներիդ ջուրը   հասցնես,  կշտացնես: Ավելի լավ է փայտահատն ինձ կտրի, հետո ինձնից մի հրաշալի բան սարքեն, դնեն փափուկ բարձի վրա:
Եվ ի՞նչ եղավ հետո: Եկավ մորուքավոր փայտահատը և կտրեց երկրորդ ծառը:  Նրա մի մասը վառարանում վառեցին, մյուս մասից սիրուն զարդատուփ սարքեցին: Երկար ժամանակ տուփը բարձի վրա ապրեց` մեջը` սիրուն ականջօղե~ր, մատանինե~ր ու անուշահոտ օծանելիքներ: Հետո տուփը քիչ-քիչ հնացավ, չորացավ, փականը փչացավ, հալից ընկավ: Էս խեղճ տուփը տվեցին փոքրիկներին, որ խաղան: Սրանք էլ խաղացին-խաղացին, վերջը  տուփը ջարդեցին, մի կողմ գցեցին: Մինչև ձմեռ նրա տաշեղները դեռ բակում էին, հետո   ինչ եղան, ոչ ոք չիմացավ:    Այ, եթե քամին հարցնի  առաջին ծառին, թե ինչ եղավ երկրորդ ծառը,  նա կպատմի, որ հին տուփի տաշեղներով ագռավը բույն է հյուսել իր ճյուղերին:  Այսպես երկու ընկերուհիներ գտել են իրար և զարմացել իրենց բարի բախտի վրա:Նրանք հասան իրենց ուզածին, դուք էլ ձերին կհասնեք:

Read more: Հեքիաթ բախտը բերելու մասին։



Ամանորյա մեդիաբացիկ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։ Մաղթում եմ առողջություն և ուրախություն, թող գա միայն բարին մեզ մոտ։