Daily Archives: 2 Դեկտեմբերի, 2021

Եղևնի Համո Սաhյան

 

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Read more: Եղևնի Համո Սաhյան



Նամակ եղևնուն

Ողջու՜յն, սիրելի՛ եղևնի։ Ես շատ եմ ուրախացել, որ քեզ զարդարել եմ։ Դու կանաչ ճյուղեր ունես։ Դեկտեմբերի 31-ին մենք քո շուրջը պար կբռնենք։ Գիտես, որ անհամբեր սպասել եմ քեզ, որ զարդարեմ խաղալիքներով։ Քո մասին մի երգ կա։ Եթե կուզենաս կարող եմ մի հատված գրել։

Տոնածառ ջան, տոնածառ,
Ինչ սիրուն ես ու պայծառ,
Էս ինչ լավն է, էս ինչ լավն է
Չորս կողմը լույս ու փայլ է:
Սիրով՝ Կատրինա Մարտիրոսյան